Բավ է պառակտվել
21-07-2014 14:30

Դոնեցկում մարտական գործողություններ են ընթանում

Ուկրաինայի արեւելքի Դոնեցկ քաղաքի կայարանի եւ օդանավակայանի տարածքում մարտական գործողություններ են ընթանում: Ըստ տեղի բնակիչների՝ կայարանի տարածքում սեւ ծխի սյուն է գոյացել:

Դոնեցկի քաղաքային խորհրդի մամուլի ծառայության պետ Մաքսիմ Ռովենսկին հայտարարել է, որ արկն ընկնելու հետեւանքով բռնկվել է երկաթուղու կայարանի հարակից շուկան: Մյուս արկն ընկել է իննհարկանի շենքի հարեւանությամբ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Ըստ նախնական տվյալի` կան զոհեր: Լուրերը ճշտվում են», — հավելել է նա:

Ավելի վաղ մամուլի ծառայությունը հայտնել էր երկաթգծային կայարանի եւ «Զապադնի» ավտոկայանի շրջանում մարտերի մասին: Քաղաքի իշխանությունները խնդրել են փոխել երթուղիները եւ տնից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: