05-07-2014 20:43

Դոնեցկում պայթյունի ձայներ են լսվում

Դոնեցկում լսվում են պայթյունների և կրակոցների ձայներ: Այս մասին տեղեկացնում է Интерфакс-Украина-ն՝ ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության մամուլի ծառայության հղումով։

«Դոնեցկում մարտեր են ընթանում օդանավակայանի համար։ Ավիացիան օդ է բարձրացրել երկու կործանիչներ և հարվածներ է հասցրել օդանավակայանին։ Զինյալները փորձում են հարվածել կործանիչներին»,- հաղորդել են մամուլի ծառայությունից։

Նրանց տվյալներով՝ մարտական գործողություններ են տեղի ունենում նաև Կրամատորսկում։

Ավելի վաղ հայտի էր դարձել, որ գիշերային մարտերից հետո Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կամավորները դուրս են եկել Սլավյանսկից։ Քաղաքում ուկրաինական դրոշ է բարձրացվել։