Բավ է պառակտվել
01-05-2014 20:02

Դոնեցկի դատախազության շենքը գրավվել է զինյալների կողմից

Ինչպես հաղորդում է УНИАН-ը Ուկրաինայի տարբեր հատվածներում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Զինյալները գրոհով վերցրել են Դոնեցկի շրջանի դատախազության շենքը:Ըստ աղբյուրի՝ ներկա պահին անջատողականները շենքի ճակատային մասում տեղադրում են ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության դրոշները: Դատախազության շենքի մոտ շուրջ 1000 ցուցարար է գտնվում:
Ցուցարարներից շատերը ներքին ուժերի զինվորներից խլել են նրանց սաղավարտներն ու վահանները: Հաղորդվում է նաև, որ ներքին ուժերի մի շարք զինվորներ վնասվածքներ են ստացել: Մոտակայքում զրահամեքենա է կանգնած, որում հրացանակիրներ են գտնվում:
Բախումների արդյունքում տուժել է շուրջ 15 մարդ, նրանք տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: