Բավ է պառակտվել
18-06-2014 16:15

Դոնեցկում և Լուգանսկում հակաահաբեկչական գործողությունների արդյուքնում 356 մարդ է զոհվել

Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ուկրաինական բանակի հակաահաբեկչական գործողության սկսվելուց ի վեր զոհվել է 356 մարդ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ամերիկայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչության ղեկավար Ջանի Մագազենին:
Նրա խոսքով՝ այդ թվերն իրենց մեջ ներառում են ինչպես պաշտոնական տվյալներ, այնպես էլ տեղում առաքելության աշխատակիցների հավաքած տեղեկությունները, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

«Մեր զեկույցում մենք հայտնում ենք 356 զոհի մասին, որոնցից 257-ը՝ բնակչության շրջանում, այդ թվում՝ 14 երեխա, ևս 11-ը մահացել է Մարիուպոլում, երկուսը՝ վերջին իրադարձությունների ժամանակ, երբ մահացել են «Վոդա Դոնբասա» ընկերության աշխատակիցները, և 86 զինծառայող, ներառյալ՝ կործանված Ил-76 ինքնաթիռում եղածները»,- ասել է Մագազենին:

Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Պիլեյը պահանջել է Ուկրաինայի իշխանություններից զսպվածություն ցուցաբերել երկրի արևելքում ուժային գործողություն անցկացնելու ժամանակ:

ՄԱԿ-ի փորձագետները պնդում են, որ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում վերջին ամսվա ընթացքում վատթարացել է։