Բավ է պառակտվել
18-08-2014 10:41

5 օրում Դոնեցկից և Լուգանսկից 22.000 մարդ է հեռացել. ՄԱԿ

Վերջին 5 օրերի ընթացքում չդադարող գնդակոծությունների հետևանքով Լուգանսկ և Դոնեցկ քաղաքներից փախել է 22 հազար մարդ. ասված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցում, տեղեկացնում է Взгляд-ը: Դոնեցկի և Լուգանսկի շարունակական գնդակոծությունները հանգեցրել են տեղահանվածների թվի աճի: Ավելի քան 22.000 մարդ հեռացել է Դոնեցկից ու Լուգանսկից՝ օգոստոսի 1-8-ի 6.200 փախստականների համեմատությամբ: ՄԱԿ-ի տեղեկություններով՝ ներքին տեղահանվածները, որոնք լքել են իրենց տները՝ մնալով երկրի տարածքում, Ուկրաինայում հասնում են 155.800-ի: Օգտոստոսի սկզբին այդ թիվը 117.000 էր:  Ռուսաստանի հետ սահմանը հատելով ՌԴ պաշտոնական մարմիններին դիմածների թիվն աճել է 20 հազարով՝ հասնելով 188.200-ի: Սակայն այդ թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ շատ փախստականներ չեն դիմում Դաշնային միգրացիոն ծառայությանը կամ որևէ այլ գերատեսչության: