Բավ է պառակտվել
28-06-2014 13:10

Դոնեցկի օդանավակայանը մինչև հոկտեմբերի 31-ը փակ կլինի

Դոնեցկի օդանավակայանը տեխնիկական պատճառներով փակվել է մինչեւ հոկտեմբերի 31-ը: Հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ուկրաերորուխ» պետական ձեռնարկությունում առկա աղբյուրին, որը պատասխանատու է երկրի տարածքի վրայով օդային տրանսպորտի շարժման համար:

Նա չի ճշտել, թե ինչ տեխնիկական խնդիրների մասին է խոսքը:

Ավելի վաղ հաղորդում էին, որ Դոնեցկի օդանավակայանը դադարեցնում է չվերթների սպասարկումը մինչեւ հունիսի 30-ը՝ կապված «շրջանում ռազմական կոնֆլիկտի պատճառով թռիչքների անվտանգությունն ապահովելու անկարողության հետ»:

«Ուկրաերորուխում» հայտնել են, որ Լուգանսկի միջազգային օդանավակայանը նույնպես տեխնիկական պատճառներով փակ կլինի մինչեւ սեպտեմբերի 10-ը: Օդանավակայանի կայքում առանց ամսաթվի նշվում է. «Ուկրաինայի ավիացիոն իշխանությունների հրամանի համաձայն՝ Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերում օդային միջավայրը փակ կլինի քաղաքացիական օդանավերի թռիչքների համար»:

Այնտեղ նաեւ նշվում է, որ Լուգանսկի օդանավակայանը փակ է վերանորոգման աշխատանքների պատճառով, մասնավորապես, թռիչքուղում անցկացվող: