Բավ է պառակտվել
18-08-2014 20:44

Դոնեցկն անջուր է մնացել

Էլեկտրակայանների վնասի հետևանքով դադարել է աշխատել Դոնեցկի ջրամատակարարման հիմնական զտիչ աղբյուրներից մեկը, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոյի պաշտոնական կայքին: «Գնահատել վնասի չափերը և վերանորոգման աշխատանքների տևողությունը՝ զինված գործողությունների պատճառով հնարավոր չէ: Ներկա պահին հրատապ միջոցառումներ են մշակվում արդյունաբերական և խմելու ջրի ապահովման ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ: Իշխանությունները նաև օգնություն են խնդրել իրենց հարևաններից և այն քաղաքացիներից, ովքեր ջրի մատակարարման այլընտրանքային աղբյուներ ունեն:
Ավելի վաղ Դոնեցկի քաղաքապետարանը տեղի բնակչությանը զգուշացրել էր ջրի պահեստավորման մասին՝ առաջիկայում անորոշ ժամկետով դրա մատակարարման դադարեցման հետ կապված: