Բավ է պառակտվել
26-01-2015 12:22

Ամերիկացի միլիարդեր Դոնալդ Թրամփը կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար

Ամերիկացի միլիարդեր Դոնալդ Թրամփը հայտնել է 2016 թվականի նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին: Դեռ ավելին նախկինում «Վերջ տվեք Ռուսասատանին ճնշելուն» կոչով հանդես եկող գործարարը հայտարարել է, որհամարում է իրեն «միակ թեկնածուն, ով կկարողանա վերադարձնել երկրին իր նախկին վեհությունը»: Ինչպե՞ս: Ընտրություններում հաղթանակի դեպքում նախագահ Թրամփը երդվել է հաղթել Իսլամական պետությանը, անհապաղ դադարեցնել Իրանում միջուկային զենքի մշակումը, ավելացնել աշխատատեղերը և կրճատել բյուջեի աննկարագրելի ճեղքվածքը: Իրենց հերթին լրատվամիջոցները հայտնում են, որնրա հնարավոր հակառակորդներն են ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին ղեկավար Հիլլարի Քլինթոնը, Բուշերի ընտանիքիհերթական անդամ Ջեբ Բուշը և Միթ Ռոմնին: Ճիշտ է, Թրամփը համարում է, որ ոչ Բուշը, ոչ էլ Ռոմնին ոչ մի շանս չունեն: Իսկ Քլինթոնի հետ նա խոստացել է «պայքարի մեջ մտնել»: Նշենք, որ ավելի վաղ Թրամփը պաշտոնապես հայտարարել էր հետևյալը. «Կարծում եմ, որ մենք պետք է ռուսներին ազատ շնչելու հնարավորություն ընձեռենք: Ես կարծում եմ, որ մենք այժմ չպետք է նրանց ճնշենք»: Այսպիսով նա մեկնաբանել է ՌԴ-ի Սոչիում 2014 թվականին կազմակերպած Օլիմպիադան: Սակայն Թրամփը մեկնաբանել էոչ միայն Սոչին: «Եվ ահա թե ինչ: Մենքբոլորս հասկանում ենք, որ շատ դեպքերում նրանց հաջողվում է մեզ խաբել: Անկախ նրանից, թե դուք համարում եք, որ նրանց ղեկավարությունը ավելի խելացի է կամ խորամանկ, նրանց հաջողվում է շրջանցել մեզ», - ասել է ԱՄՆ նախագահի թեկնածուն: Ինչպե՞ս, որտե՞ղ և ինչու՞: «Սիրիայում, և ոչ միայն», - պատասխանել է նա: «Ես իրոք համարում եմ, որ մենք չպետք է ճնշենք այդ երկիրը, հաշվի առնելով այն, թե որքան գումար և ավյուն են նրանք ներդրել այդ ամենի մեջ: Լսեք, ես սիրում եմ մեր երկիրը, սակայն մենք պետք է ընդհանուր լեզու գտնենք նաև այլ երկրների հետ», - կարծում է գործարարը: