Բավ է պառակտվել
20-05-2015 10:17

Նյու Յորքում վաճառվում է հայտնի գրող Ֆիցջերալդի առանձնատունը

Գրեյթ Նեք շրջանում՝ Լոնգ Այլենդում աճուրդի է հանվել այն առանձնատունը, որում  1920-նների սկզբին բնակվել է գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը: Վաճառքի գինը կազմում է  3 մլն. 888 հազ.  888 դոլար: Տունը կառուցվել է 1918 թվականին միջերկրական ոճով: Այն բաղկացած է յոթ ննջասենյակից, իսկ տարածքների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան  460 քառակուսի մետր: Տունն առանձնանում է յուրահատուկ մանրուքներով. այն ունի փայտե բուխարի, կամարային պատուհաններ՝ այգու ուղղությամբ և պաննո: Ֆիցջերալդը և նրա կինը՝ Զելդան, բնակվում էին այդ տանը  1922-1924 թթ.-ին: Այստեղ նա սկսել է գրել իր ամենահայտնի վեպը՝ «Մեծն Գեթսբին»: Գրողի ստեղծագործ ուղին ուսումնասիրողների կարծիքով՝ Ֆիցջերալդի տվյալ ստեղծագործությունը լույս է տեսել իր հարուստ հարևանների հետ շփման շնորհիվ: Տան վաճառքով զբաղվող գործակալը հրաժարվել է բարձրաձայնել առանձնատան ներկա սեփականատերերի անունները: Ըստ հայտնի տվյալների՝ տունը պատկանում է Լարրի Հորնին, որն այն գնել է 2008 թվականին  4,2 մլն. դոլարով: Ինչպես նշել է գործակալը, Գրեյթ Նեքում գներն աճում են, սակայն շուկան դեռևս ամբողջությամբ չի վերականգնվել անշարժ գույքի ոլորտում տիրող ճգնաժամից: