Բավ է պառակտվել
20-04-2015 08:52

Ուիթնի Հյուսթոնի դուստրը դուրս է եկել կոմայից

Ամերիկացի հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դուստրը՝ Բոբի Քրիստինա Բրաունը, դուրս է եկել կոմայից: Այս մասին պնդում է նրա հայրը՝ երգիչ Բոբի Բրաունը: ԶԼՄ-ները հայտնում են, որ աղջկա մյուս հարազատները պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունը: «Բոբին արթնացել է: Նա հետևում է ինձ»,- բեմից բացականչել է Բրաունը Դալլասում երաժիշտ Ֆրենկի Բևերլիի համերգի ժամանակ: Բրաունը, որը հայտնի է իր էքսցենտրիկ խառնվածքով, չի հստակեցրել՝ աղջիկը ամբողջությա՞մբ է գիտակցության եկել, և ի՞նչ վիճակում է նա հիմա։ Ամերիկյան People պարբերականը, սակայն, պնդում է, որ չնայած աղջկա հոր խոսքերին՝ արհեստական կոմայից նրա դուրս գալու մասին ստույգ տեղեկություններ չկան: