21-03-2015 13:17

Ուիթնի Հյուսթոնի դստերը տեղափոխել են վերականգնողական կենտրոն

Հանգուցյալ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիսթինա Բրաունին, Էմորի համալսարանի հիվանդանոցից տեղափոխել են վերականգնողական կենտրոն:
Աղջիկը շարունակում է գտնվել բժշկական կոմայի վիճակում: Փետրվարի վերջին բժիշկները փորձել են նրան դուրս բերել կոմայից, սակայն այնուհետև հրաժարվել են այդ մտքից, երբ հիվանդի մոտ ցնցումներ են սկսվել: 
Ուիթնի Հյուսթոնի դստերն անգիտակից վիճակում էին հայտնաբերել հունվարի 31-ին տան լոգարանում: