Բավ է պառակտվել
16-03-2016 09:54

Դոնալդ Թրամփը հաղթել է փրայմերիզը ևս 3 նահանգում:

Միլարդատեր Դոնալդ Թրամփը հաղթել է «Հանրապետական կուսակցության» փրայմերիզը ևս 3 նահանգում:
Դոնալդ Թրամփը հաղթել է ևս 3 նահանգներում և մոտ է 4-րդ հաղթանակին: Նա հաղթանակ է տարել` Իլլինոյսում, Հյուսիսային Կարոլինայում և Ֆլորիդայում:
Ամեն նահանգում նա ստացել է ձայների 40%-ը: Միակ պարտությունը կրել է Օգայոյում, որտեղ հաղթանակը տարել է նահանգապետ Ջոն Քեյսիքը:
Հատկապես որոշիչ եղավ Թրամփի հաղթանակը Ֆլորիդայում, ինչից հետո Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնություններ ունեցող Մարկո Ռուբիոն որոշում կայացրեց լքել հետագա ընտրապայքարը։ Ֆլորիդայում պարտվելուց հետո (ըստ նախնական տվյալների, Ռուբիոն ամուր դիրքեր ուներ այդ նահանգում) Ռուբիոն հայտարարեց իր որոշման մասին. «Իմ նախընտրական քարոզարշավը դադարեցվում է։ Շնորհավորում եմ Թրամփին՝ հաղթանակի կապակցությամբ։ Սա հանրապետական ընտրողների որոշումն է»։ Տեղեկացնենք, որ ընտրապայքարը լքելուց հետո Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար կպայքարեն 3 հոգի՝ Դոնալդ Թրամփը, Ջոն Քեյսիքն ու Թեդ Քրուզը։
Իլինոյս, Օհայո, Հյուսիսային Կարոլինա, Ֆլորիդա, Բերնի Սանդերս նահանգներում կայացած ԱՄՆ նախագահի նախնական ընտրությունների արդյունքում (փրայմերիզ) Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Հիլարի Քլինթոնը հաղթել է վերը նշված բոլոր 5 նահանգներում: Այսպիսով, ԱՄՆ նախկին պետքարտուղարն ամրապնդել է իր դիրքերը Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնը ստանձնելու պայքարում առաջադրման համար: