Բավ է պառակտվել
16-06-2015 09:15

Ջորջ Բուշի եղբայրը պաշտոնապես առաջադրել է թեկնածությունն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում

Հանրապետական Ջեբ Բուշը պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում: 
«Ես որոշում եմ կայացրել: Ես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու եմ»,- հայտարարել է նա Մայամիում իր կողմնակիցների հետ հանդիպման ընթացքում: 
Նա մատնանշել է իր դրական փորձառությունը Ֆլորիդայի նահանգապետի պաշտոնում, ու հավաստիացրել է, որ նախագահ ընտրվելու դեպքում դա կտարածի ողջ երկրում: 
«Ես նախագահի պաշտոնի համար մրցավազքն սկսում եմ բաց սրտով, որպեսզի հաղթեմ»,-հայտարարել է Ջեբ Բուշը։ 
Նա մեղադրել է «Օբամա-Քլինթոն-Քերի» թիմին «հեռախոսային արտաքին քաղաքականության» համար և հայտարարել է, որ նրանք անկառավարելի ճգնաժամերի, բռնության, անհայտ թշնամիների, անպաշտպան բարեկամների ու լքված դաշնակիցների ժառանգություն են թողնում:
«Թե՛ դուք, թե՛ ես գիտեմ, որ Ամերիկան ավելի լավին է արժանի»,-ասել է նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի եղբայրը: 
Ֆլորիդայի նախկին նահանգապետը համարվում է Հանրապետական կուսակցության կողմից երկրի բարձրագույն պաշտոնի հիմնական հավակնորդը: 
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունը կկայանա 2016 թվականի նոյեմբերին: