Բավ է պառակտվել
16-06-2014 10:49

Վրաստանի ՏԻՄ ընտրություններն, ըստ դիտորդների, ազատ են էին և արդար

Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները եղել են ազատ, արդար և ժողովրդավարական, նման կարծիքի են Հայաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի դիտորդները։ «Մեր դիտարկումներն իսկապես հիմք են տալիս մեզ ասել այն մասին, որ ընտրությունները Վրաստանում անցկացվել են ժողովրդավարական հիմքով՝ հաշվի առնելով այն, որ օրենքով նախատեսված միջոցառումներն իրականացվել են։ ԿԸՀ անդամները կատարել են իրենց պարտականություններն օրենքի հիման վրա, այդ պատճառով էլ ընտրողները կարողացել են ազատ քվեարկել այն թեկնածուների օգտին, որոնց համար ցանկացել են քվեարկել»,- նշել է Ադրբեջանի ԿԸՀ-ի անդամ Իլհամ Մամեդովը։
Ըստ ԿԸՀ ներկայացուցիչ Լյազաթ Սուլեյմանի` ընտրողների իրավունքների կամ ընտրական օրենքի որևէ խախտում չի եղել, հետևաբար, հարկ է նշել, որ ընտրություններն անցկացվել են ազատ, ժողովրդավարական մթնոլորտում։
«Մենք եղել ենք 5 ընտրատեղամասերում, մեր գնահատականներով՝ գործընթացը եղել է նորմալ, ոչ մի խախտում չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք գործընթացից»,- ասել է Հայաստանի ԿԸՀ ներկայացուցիչ Նարինե Այվազյանը։
Ավելի վաղ gisher.news-ն տեղեկացրել էր, որ Վրաստանում կիրակի ընտրվել են տեղական խորհուրդները, տեղական վարչակազմերի ղեկավարները և քաղաքապետները, ներառյալ՝ մայրաքաղաքի։