22-01-2014 12:09

Հ. Դինքի սպանությունը պետության կողմից իրագործված սպանություն է. Քուրդ գործիչ

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության գլխավոր քարտուղար Սալահեթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը տեղի է ունեցել պետական մարմինների հետ առնչություն ունեցող կառույցների համագործակցությամբ, և պետությունը աչք է փակել դրա վրա, գրում է
«Ակօս»-ը։

«Հրանտ Դինքի սպանությունը պետության կողմից իրագործված սպանություն է։ Չնայած հետախուզությունը տեղյակ է եղել նրա սպանության նախապատրաստության մասին, Ստամբուլի ոստիկանությանն ուղարկված տեղեկության հիման վրա Ստամբուլի նահանգապետի տեղակալը ոչ միայն Դինքի պաշտպանության հարցով չի զբաղվել, այլև սպառնացել է նրան»,-ասել է Դեմիրթաշը։ Նա հիշեցրել է, որ թեև Դինքի գործն սկսել են վերաքննել, սակայն նրա ընտանիքն ու բարեկամներն այնքան են հոգնել, որ արդարություն չեն ակնկալում այլևս, և հենց այդ պատճառով էլ հայտարարել են, որ չեն մասնակցելու նիստերին։