20-01-2014 11:41

Ինչո՞ւ են Դինքի սպանության տարելիցին ոստիկանները Դինքին սպանողի սպիտակ գլխարկից դրել

Ստամբուլում Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառման ժամանակ մասնակիցների աչքի չի վրիպել, որ կարգը պահպանող ոստիկանները դրել էին սպիտակ բրդե գլխարկներ: Այս փաստը մասնակիցների շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել: Այնուհետ այս թեման սոցկայքերում բուռն քննարկումների առիթ է դարձել, հաշվի առնելով այն փաստը, որ Հրանտ Դինքին սպանելու ժամանակ Օգյուն Սամասթը հենց բրդե սպիտակ գլխարկով էր: Twitter-ում մի շարք օգտատերեր գրել են, թե երբ դրսում ջերմաստիճանը +19 է, բրդե գլխարկներ կրելը ցույց է տալիս, որ ոստիկանները ոչ թե արդարության, այլ մարդասպան Օգյուն Սամասթի կողմն են: