Բավ է պառակտվել
31-03-2015 14:57

Թուրքական տասնյակ քաղաքներ հոսանքազրկվել են

Թուրքիայի տասնյակ քաղաքներում հարյուրավոր մարդիկ առանց էլեկտրականության են մնացել զանգվածային հոսանքազրկման պատճառով: Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ գրանցվել են Անկարայի մեծ մասում, Ստամբուլում, Անթալիայում, Իզմիրում և մի շարք այլ քաղաքներում: Իշխանությունների հաղորդմամբ՝ հանրապետության հիմնական բաշխիչ կայաններից մեկում խոշոր վթար է տեղի ունեցել, ինչն էլ խափանումների տեղիք է տվել երկրի արևմտյան, կենտրոնական և հարավ-արևելյան շրջանների կայաններում: Անկարայում, Ստամբուլում և մյուս քաղաքներում չեն աշխատում մետրոն, տրամվայները, բացակայում է թունելների լուսավորությունը: Հազարավոր մարդիկ փակված են մնացել վերելակներում: Ավտոճանապարներին խցանումներ են առաջացել լուսաֆորների չաշխատելու և մարդկանց մեծ կուտակումների պատճառով: Իշխանությունները վերականգնողական աշխատանքներ են սկսել բաշխիչ կայաններում: Որոշ քաղաքներում էլեկտրամատակարարումը մասամբ վերականգնվել է: