Բավ է պառակտվել
01-02-2016 10:08

Դամասկոսում ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 70-ը

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում հունվարի 31¬ին կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել է 76-ի, ևս 110-ը  վիրավորվել են: Հունվարի 31-ին երեք պայթյուն է որոտացել Դամասկոսի մերձակայքում. դրանցից մեկը հեռակառավարվող էր, երկուսն իրականացրել են մահապարտները: Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Սիրիայի ԱԳ նախարարությունն ուղերձ է հղել ՄԱԿ¬ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որում ընդգծվում է, որ ահաբեկչական գործողությունների նպատակը սիրիական խնդրի կարգավորման շուրջ Ժնևում սկսված բանակցային գործընթացը խափանելն է: