Բավ է պառակտվել
22-03-2014 10:06

Դեռահասը կրակ է բացել լեփ-լեցուն ավտոբուսի մեջ

Անցյալ հինգշաբթի, 14-ամյա դեռահասը, ԱՄՆ-ի Նյու Յորքի Բրուքլին թաղամասում կրակոց է արձակել լեփ-լեցուն ավտոբուսում: Արդյունքում սպանեվել է մի մարդու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ուղևորներից մեկը` 39-ամյա Էնջել Ռոջասը, վախճանվել էր գլխին ստացված վերքից: Տուժե՞լ են արդյոք ավտոբուսի մյուս ուղեւորները, չի հաղորդվում: Ըստ ոստիկանության` դեռահասը, որի անունը չի նշվում, ցանկացել էր ավտոբուսում կրակել մեկ ուրիշի վրա և Ռոջասին պատահաբար էր վիրավորել: Կատարվածից հետո` հրաձիգը փորձել էր փախչել խուճապահար ուղևորների միջով, սակայն շուտով ձերբակալվել էր ոստիկանների կողմից: Այժմ քննիչները փորձում են պարզել` որտեղից է կասկածյալը ձեռք բերել զենքը և ինչ պատճառներով է կրակել ավտոբուսում:  Հրաձիգին մեղադրանքներ են ներկայացվել սպանության և ապօրինի զենք պահելու ու օգտագործելու մեջ: Դատի ամսաթիվը չի նշվում: