Բավ է պառակտվել
08-06-2016 10:44

Էրդողանը վավերացրել է թուրք պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկող օրենքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է թուրքական խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը: Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի նախագահի վարչակազմից:

Երկրի խորհրդարանն այս օրինագիծն ընդունել էր մայիսին: Օրենքի ընդունմանը կողմ են քվեարկել 550 պատգամավորներից 376-ը:

Օրինագծի ընդունմանը կողմ է հանդես եկել Թուրքիայի «Արդարության և զարգացման» իշխող կուսակցությունը, որին աջակցում է Էրդողանը: Դեմ է հանդես եկել «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցությունը:

ԺԴԿ-ն կարծում է, որ իրենց անդամներից շատերը, զրկվելով անձեռնմխելիությունից, իշխանությունների կողմից կմեղադրվեն երկրում արգելվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ և քրեական հետապնդումների կենթարկվեն:

Թուրքիայի դատախազությունը խորհրդարանին է ներկայացրել 138 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին տեղեկագիրը, որոնց մեծամասնությունը ԺԴԿ-ի և Ազգային-հանրապետական կուսակցության անդամներ են: Նրանց թվում են ԺԴԿ-ի համանախագահներ Սելահաթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: