Բավ է պառակտվել
05-07-2016 11:35

Եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, Ավստրիան կմատածի միությունից դուրս գալու մասին. պատգամավոր

Եթե սկսվի Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության գործընթացը, Ավստրիան կկազմակերպի միությունից դուրս գալու հանրաքվե: Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի՝ ավստրիական աջ ազգայնական Ազատության կուսակցության պատգամավոր Բարբարա Կապելը: 
Նրա խոսքով՝ ԵՄ-ն առաջին հերթին պետք է լուծի անվտանգության և որոշումներ ընդունելու թափանցիկության խնդիրները:
Կապելը նաև հիշեցրել է, որ Ավստրիայում նախագահական վերընտրությունները, որի նախաձեռնողը Ազատության կուսակցությունն է, տեղի կուենան սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 6-ին:
Հուլիսի 1-ին Ավստրայի Սահմանադրական դատարանն անվավեր էր ճանարել Ավստրիայի նախագահական ընտրությունների արդյունքները: Քվեարկության ընթացքում բազմաթիվ խախտումներ էին կատարվել: