Բավ է պառակտվել
14-06-2016 14:40

Բունդեսթագի պատգամավորը պահանջել է արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա

Ձախերի կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը  անհրաժեշտ է համարել, որ արգելվի Էրդողանի մուտքը Գերմանիա:

«Թուրքիայից` Գերմանիայի Դաշնային խորհրդարանի պատգամավորների դեմ բռնության դիմելու կոչ հնչեցնող անձի մուտքը Գերմանիա պետք է արգելվի: Այդ թվում և նախագահ Էրդողանի»,- ասել է նա:

Նշենք, Գերմանիայի ոստիկանությունը խստացրել է Բունդեսթագի` թուրքական ծագում ունեցող 11 պատգամավորների անվտանգությունը: Պատճառը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո նրանց նկատմամբ սպառնալիքների ու վիրավորանքների թվի աճն է: