Բավ է պառակտվել
07-04-2016 14:50

Նիդեռլանդներում դեմ են քվեարկել Ուկրաինայի` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին

Նիդեռլանդներում անցկացված խորհրդատվական հանրաքվեի նախնական արդյունքները փաստում են, որ ընտրողների մեծ մասը դեմ է քվեարկել Ուկրաինայի` Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի վավերացմանը։
 Ասոցացման համաձայնագրի վավերացմանը դեմ է քվեարկել ընտրողների 61.1 տոկոսը, կողմ` 38.1 տոկոսը:
Ընդհանուր առմամբ, հանրաքվեին մասնակցել է ընտրողների 32.2 տոկոսը, ինչը բավարար է քվեարկությունը վավեր ճանաչելու համար:
Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է հանրաքվեի արդյունքներին` նշելով, որ «հանրաքվեն կրում էր զուտ խորհրդատվական բնույթ և որ վերջնական որոշումը կայացնելու է Նիդեռլանդների կառավարությունը»:
Հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 12-ին։