Բավ է պառակտվել
28-03-2014 08:39

Դավութօղլուն ափսոսում է Սիրիայի դեմ չպատերազմելու համար և հաստատում, որ տեղյակ է եղել Քեսաբի հարձակման ծրագրին

Համացանցում է հայտնվելն Թուրքիայի ԱԳ նախարարի, փոխնախարարի, Ազգային հետախուզության ծառայության պետի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի Սիրիայի վերաբերյալ խոսակցությունները, ինչից հետո ԱԳ նախարարությունը ձայնագրությունը հրապարակողներին դավաճանության մեջ է մեղադրել։
Ըստբ Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվել է, թե պետական հաստատության մեջ կարևոր անվտանգության խնդիրներ քննարկելը գաղտնի ձայնագրելը և հասարակությանը ներկայացնելը ստոր հարձակում է Թուրքիայի ազգային անվտանգությանը և համարժեք է դավաճանությանը։
Հիշեցնենք, որ համացանցոււմ հայտնված հույժ գաղտնի խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը, հաստատում է, որ Թուրքիան սադրանքներ էր իրականացնում Սիրիային պատերազմի մեջ ներքաշելու համար եւ մեծ աջակցություն ցույց տալիս ահաբեկչական խմբավորումներին։
Սենյակում արված գաղտնալսման մեջ Դավութօղլուն խոսում է Սիրիայի տարածքում թուրքական հող համարվող Սուլեյման Շահի դամբարանի մասին, երբ Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը նշում է, թե հարկ եղած դեպքում ինքը 4 մարդ կուղարկի Սիրիա և այնտեղից 8 հրթիռ կարձակեն Թուրքիայի տարածք և Սիրիայի դեմ պատերազմ սկսելու հիմք կստեղծվի։
Այնուհետ Դավութօղլուն շարունակում է՝ ասելով. «պետք է 2012-ին հարձակվեինք, պետք է համարձակ որոշումներ ընդունեինք, ափսոս, որ չմտանք Սիրիա»։
Այդ ընթացքում Հաքան Ֆիդանը նշում է, թե իրենք մոտ 2000 բեռնատար զենք են ուղարկել Սիրիա, որին հակադարձում է Յաշար Գյուլերը՝ պնդելով, թե այնտեղ ոչ թե զենքի, այլ զինամթերքի կարիք կա։