23-09-2014 12:00

Դավութօղլուն երեխային համբուրել է գլխից բռնած

Թուրքիայի կողմից հովանավորվող իսլամիստների կողմից առեւանգված 49 թուրք դիվանագետների վերադարձի ժամանակ օդանավակայանում Դավութօղլուն մի երեխայի գլխից բռնած օդ է բարձրացրել եւ համբուրել:


Twitter-ի եւ Facebook-ի օգտատերերը խիստ քննադատության են ենթարկել Դավութօղլուի «սիրո» նման դրսեւորումը, իսկ մի մասն էլ ուղղակի ծիծաղելի մեկնաբանություններ է գրել հիշյալ դեպքի վերաբերյալ.
«Մի րոպե, այդ երեխան խմորե խաղալի՞ք է», «Սա վարչապետի հայտնի գաղափարախոսություն է, թե ժողովրդի ոտքը պետք է գետնից կտրվի», «Այ մարդ, երեխայի գլուխը պոկեց», «Այս վերջերս ինձ շատ է տանջում հարցը, թե իսլամիստներն ինչո՞ւ են այդքան հետաքրքրված գլուխներով», «Թող երեխան գնա աղոթի, որ 170 սմ հասակ ունեցող Դավութօղլուն է օդ բարձրացրել, ոչ թե 190 սմ հասակ ունեցող Էրդողանը»: