Բավ է պառակտվել
24-04-2014 11:27

Դավութօղլուն անդրադարձել է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին արված ՛՛կոչին՛՛

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 1915թ.-ի դեպքերի առնչությամբ արված հայտարարությունը, տեղեկացնում է թուրքական TRT Haber կայքը։

՛՛Պատմությունը միայն սև ու սպիտակ գծերից չի բաղկացած։ Մոխրագույն տարածքում յուրաքանչյուրը պետք է առաքինություն ունենա անցյալի տառապանքների ցավը կիսելու։ Այսօրվա հայտարարությունը միաժամանակ նաև կոչ է։ Հուսով ենք, որ այդ կոչն անպատասխան չի մնա՛՛,- ասել է Դավութօղլուն։

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության առնչությամբ երեկ, պատմության մեջ առաջին անգամ, հայտարարությամբ էր հանդես եկել։ Նա ցավակցություններ էր հղել Օսմանյան կայսրության տարածքում սպանված հայերի ժառանգներին և զոհերի հոգիներին հանգստություն մաղթել։