03-05-2016 12:40

Դավութօղլուին կփոխարինի Էրդողանի փեսան

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից Դենգիր Միր Մեհմեթ Ֆըրաթը, ով այժմ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության անդամ պատգամավոր է, մեկնաբանել է ԱԶԿ-ում Ահմեթ Դավութօղլուի լիազորությունների սահմանափակման մասին տեղեկությունը։ Նա հայտարարել է, որ շուտով երկրի վարչապետ է դառնալու կամ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը, կամ կապի գործող նախարար Բինալի Յըլդըրըմը։ «Դավութօղլուն արդեն կորցրել է գլխավոր ղեկավարի դիրքը։ Իրականում նա պետք է հեռանա, քանի որ նրա անձի դեմ իրականացված քայլեր են դրանք։ Ցավոք, հրաժարական չտվեց։ Որևէ կուսակցության մեջ նման բան չի եղել. նման կերպ լիազորությունները ղեկավարի ձեռքից չեն վերցվել։ Դա նշանակում է, որ կուսակցությունը Դավութօղլուին չի վստահում»,-ասել է նա։  Էրդողանի նախկին կուսակիցը հայտարարել է, որ «ԱԶԿ-ն այժմ ասոցացվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»։