Բավ է պառակտվել
23-03-2016 14:50

Եվրոպայի անվտանգությունը սկսվում է Թուրքիայից. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Եվրոպան Անկարայի նման այլ գործընկեր չունի՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար:
«Եվրոպայի անվտանգությունը սկսվում է Թուրքիայից, և Թուրքիայի անվտանգության համար պետք է անվտանգ գոտի ստեղծել Իրաքի հյուսիսում»,-ասել է Դավութօղլուն։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել էր Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները՝ միևնույն ժամանակ նշելով, որ տարբերություն չի տեսնում ահաբեկչական խմբավորումների միջև՝ լինեն Անկարայում հարձակում իրականացրած քուրդ զինյալներ, թե նրանք, որոնք ահաբեկչություն են իրականացրել Բրյուսելում։