Բավ է պառակտվել
12-01-2014 18:45

Կրակոցներ՝ օրենքով գողի ուղղությամբ

Հունվարի 11-ի երեկոյան, մերձմոսկովյան Կրասնոգորսկում՝ ավտոմեքենաների կայանատեղում, անհայտ անձինք կրակել են օրենքով գող Դաթո Մելկաձեի ուղղությամբ: Այս մասին հունվարի 12-ին հաղորդել է «Интерфакс» գործակալությունը:

Ըստ նրա՝ Մելկաձեն ուսի եւ փորի շրջանում ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե որքան ծանր է նրա առողջական վիճակը եւ արդյոք նրա կյանքին վտանգ սպառնու՞մ է, թե` ոչ:

Մելկաձեի վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 11-ի երեկոյան Կրասնոգորսկում, «Leroy Merlin» առեւտրի կենտրոնի ստորգետնյա ավտոկայանատեղիում: Հարձակումը գործել են երկու հոգի, որոնց ինքնությունը դեռեւս չի հաջողվել պարզել: