Բավ է պառակտվել
02-05-2014 11:12

Միջազգային քրեական դատարանը մերժել է հետաքննել Եգիպտոսում կատարվող հանցագործությունները

Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) մերժել է 2013թ. հունիսի 1-ից ի վեր Եգիպտոսում կատարված հնարավոր հանցագործությունները հետաքննելուց։
Համապատասխան դիմում ստացվել էր փաստաբաններից, որոնք հանդես են գալիս նաեւ Ազատության եւ արդարության կուսակցության անունից, որը «Մահմեդական եղբայրների» քաղաքական թեւն է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Դատարանի քարտուղարությունը դիմել է Եգիպտոսի իշխանություններին՝ խնդրելով հաստատել», որ հարցումն «իսկապես ուղղված է պետության նախագահի կողմից», նշել էին ՄՔԴ-ից՝ անդրադառնալով ներքին ընթացակարգերին: Սակայն քարտուղարությունը Եգիպտոսի իշխանություններից «դրական պատասխան» այդպես էլ չէր ստացել եւ հավելել էր, որ ստացված փաստաթղթերը չեն կարող ՄՔԴ-ի վարույթ ընդունվող հայց համարվել, քանի որ հայցվորները չեն կարող հանդես գալ պետության անունից»: