17-06-2014 09:34

Հալեպում կրկին հայ է զոհվել

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում երեկ երեկոյան դարձյալ հայ է զոհվել: Սեբիլ շրջանում ընկած հրասանդի արկի բեկորից զոհվել է 1942թ.-ին ծնված Սեդա Բասմաճյանը: Նրա հուղարկավորության արարողությունը կայանալու է այսօր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Հիշեցնենք, որ այս օրերին քաղաքում իրավիճակը համեմատաբար հանդարտվել էր, սակայն դարձյալ ջրի սղություն կա և խմելու ջուր գտնելը քաղաքի բնակիչներին դարձյալ փաստի առաջ է կանգնեցրել: Խմելու համար ոչ պիտանի ջրի օգտագործման հետևանքով թունավորումների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: