Բավ է պառակտվել
28-01-2014 09:54

Ուկրաինայում երեք ոստիկան են դանակահարել

 ՈՒՆՆ-ն` վկայակոչելով ՆԳՆ-ն հայտնում է, որ երեկ` ժ. 20.00-ին, Խերսոնի մարզի ՆԳՆ-ի հերթապահ մասում հաղորդագրություն է ստացվել, որ Խերսոն քաղաքում անհայտ անձինք մարմնական վնասվածքներ են հասցրել երկու քաղաքացու: Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը: Պարզվել է, որ երեք երիտասարդներ դանակահարել են երեք ոստիկանի: Արդյունում, եկուսի վիճակը ծանր է, հեռացրել են մեկի փայծաղը: Երրորդ ոստիկանը վիրավորվել է ծնկից և ուսից, նրան բուժօգնություն էր ցուցաբերվել` առանց հիվանդանոց տեղափոխելու: Ոստիկանները ձերբակալել էին հանցագործներին, որոնք բոլորը Խերսոնի բուհերից մեկի ուսանողներ են: Երեքն էլ ցույցի արմատական տրամադրված մասնակիցներ են եղել:
Քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի ՔՕ-ի 15-րդ հոդվածի 2-րդ (հանցագործության փորձ) եւ 115-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան (կանխամտածված սպանություն):