Բավ է պառակտվել
12-02-2014 16:28

Դամասկոսի որոշ հատվածներում խաղաղություն է նկատվում

Մինչ Սիրիայի Հոմս քաղաքում բնակիչներին օգնություն հասցնելու և տարհանելու մասին լուրերը գրավել են լրատվամիջոցների ուշադրությունը, Դամասկոսի մի շարք արվարձաններում ևս հաշտեցման եզրեր են ի հայտ գալիս։
Լիբանանահայ «Ազդակ» թերթի Դամասկոսի թղթակիցը տեղեկացրել է, որ այդ պատճառով մեղմվել են զինյալ բախումները, իսկ շատ արվարձաններում բանակին զորակցելու հավաքներ են կազմակերպվում։
Իսկ ահա մայրաքաղաքի կենտորոնում իրավիճակը բավականին հանգիստ է, սակայն արևելյան արվարձաններում բախումները զինյալ ընդդիմադիրների ու բանակի միջև շարունակվում է:
Ժարամանա հայաշատ արվարձանը ևս հաճախ է ենթարկվում ականանետների հարձակումներին, որոնց պատճառով նյութական վնասներ և վիրավորներ են արձանագրվել։