Բավ է պառակտվել
28-03-2014 10:17

Եվրոհանձնաժողովին կոչ է արվում դադարեցնել Թուրքիայի կողմից Քեսաբի վրա հարձակումները

Հանուն արդարության ու ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի ղեկավարը Կասպար Կարապետյանը նամակ է ուղարկել ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպոյին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Մարրոզուին ու Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին՝ կապված հայաբնակ սիրիական Քեսաբի վերջին իրադարձությունների հետ: Նամակում նա նշել է, որ ցանկանում են ուշադրությունը գրավել այս հարցին ու խնդրում են միջամտել ու դադարեցնել այդ՝ դարր ի վեր հայերով բնակեցված շրջանի վրա հարձակումները: Նա հավելում է, որ հայերը շատ լավ են հասկանում Թուրքիայի դերը ծայրահեղականներին աջակցելու հարցում ու կարծում են, որ Թուրքիան շարունակում է հայերի հանդեպ իր ցեղասպան քաղաքականությունը: Հայկական ֆեդերացիան կոչ է արել եվրոպացի առաջնորդներին կանգնեցնել Թուրքական ագրեսիան քեսաբահայերի նկատմամբ: «Ահաբեկիչներին քաղաքացիական բնակչության դեմ զինելն ու նրանց աջակցելն անթույլատրելի է»,-ընդգծել է Կարապետյանը, կոչ անելով Եվրոպային շտապ հումանիտար օգնություն ցուցաբերել Քեսաբի տեղահանված բնակչությանը, որը ապաստան է գտել Լաթաքիայում: