Բավ է պառակտվել
09-06-2014 18:27

ՌԴ-ում 40 տարեկանից ցածր ծխող կանանց մտադիր են տուգանել մինչև 50 հազար ռուբլի

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ ՌԴ պետական դումայի պատգամավոր Իվան Նիկիտչուկն առաջարկել է 40 տարեկանից ցածր կանանց արգելել ծխել:Խորհրդարանականի նախաձեռնության համաձայն` ռուս կինը ցանկացած տարիքում չպետք է ծխի նորածին երեխայի մոտ, իսկ կնոջը ծխախոտ վաճառողները պետք է տուգանվեն: Որպեսզի պարզեն գնորդի տարիքը, վաճառողները պետք է պահանջեն նրա անձնագիրը:
Ըստ ներկայացված օրինագծի՝ օրինախախտներին նախատեսվում է 3-5 հազար ռուբլի տուգանք, իսկ պաշտոնատար անձանց դեպքում այդ գումարը կկազմի 30-50 հազար ռուբլի: