Բավ է պառակտվել
19-03-2015 10:49

ԵՏՄ վտանգավոր է ԱՄՆ-ի համար. ամերիկյան պարբերական

Աշխարհամասերի միջև եղած ջրբաժանները, երկրները և ժողովուրդները բաժանող «երկաթե վարագույրը» և աշխարհում կայունության բացակայությունը ձեռնտու է միայն նրան, ով մտադիր է ամրագրել տարածքային անվտանգության համաշխարհային երաշխավորողի դերում՝ ԱՄՆ-ին, գրում է անկախ ամերիկյան պարբերական CounterPunch-ը: «Եթե Պետդեպը ւկրաինայում պետական հեղաշրջում չնախաձեռներ ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչին գահընկեց անելու նպատակով, ապա Միացյալ Նահանգներին չէր հաջողվի հայտնվել ԵՄ-ի և Ռուսաստանի միջև և ոչնչացնել Եվրոպայի և Ասիայի միջև եղած կապերը», - գրում է պարբերականը: Չինաստանից Եվրոպա ձգվող աևահընթաց երկաթգծի՝ «Մեթաքսե ճանապարհի» կառուցման ծրագրեր փայփայող Եվրասիական տնտեսական միությունը ակնհայտ և անմիջական վտանգ է պարունակում ԱՄՆ-ի համար, որի մասը համաշխարհային ՀՆԱ-ում շարունակում է կրճատվել: Վաշինգտոնում ոչ ոք պատրաստ չէ հարմարվել միջազգային հարթակում ազդեցիկության և Ամերիկայի առաջնորդության կորստի հետ: «ԱՄՆ-ի համար Եվրոպայի և Ռուսաստանի տեսքով իր նոր հակառակորդի գոյությունը արհամարհելը կնշանակի համաձայնել մի ապագայի, որւմ ԱՄՆ կբախվի միջազգային հարցերում իր ազդեցության դանդաղ, բայց անդառնալի թուլացման հետ», - գրում է պարբերականը: CounterPunch-ի կարծիքով՝ Ամերիկայի համար կենսական նշանակություն ունի Եվրոպային և Ասիային բաժանելը: Հանուն այդ նպատակի ԱՄՆ բախարգելման գոտի է ստեղծում Բալտիկայից մինչև Սև ծովի ավազանը, որը միաժամանակ մարտահենադաշտ կդառնա իր ապագա ագրեսիայի համար: ԱՄՆ արդեն իր ուժերը քաշում է Եվրոպա, թեպետ, որպես կանոն, ամերիկյան մամուլը, լռում է այդ մասին: Սույն գործընթացի գլխավոր նախաձեռնողը հենց ԱՄՆ է, այլ ոչ թե ՆԱՏՕ-ն: Թեև եվրոպական երկրներին աջակցում են Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, սակայն նրանք նաև ուրախ չեն իրենց սահմաններին ռազմական ուժերի ավելացման փաստի կապակցությամբ: Ահա թե ինչու բոլոր ծախսերը կատարում է ԱՄՆ: Հետաքրքրական է, որ տարբեր քաղաքական ճամբարներ ներկայացնող վերլուծաբանները համաձայն են այն մտքին, որ Գերմանիայի և Ռուսաստանի համագործակցության ամրապնդումը չի բխում ԱՄՆ-ի շահերից, քանի որ «միանալուն պես նրանք կդռանան ԱՄՆ-ին դիմակայելուն ընդունակ միակ իրական ուժը», գրում է CounterPunch.-ը: