Բավ է պառակտվել
24-12-2014 14:04

Coca-Cola-ն ամբողջ աշխարհից մոտ 2 հազար աշխատակցի կկրճատի

Ամերիկյան Coca-Cola ընկերությունը մտադիր է մոտակա շաբաթների ընթացքում ամբողջ աշխարհից առնվազն 1-2 հազար աշխատակցի ազատել աշխատանքից, գրում է The Wall Street Journal-ը: Պարբերականը նշում է, որ սա վերջին 15 տարվա ընթացքում Coca-Cola-ի համար անձնակազմի ամենախոշոր կրճատումն է: Մասնավորապես, իրենց աշխատանքը կկորցնեն Հոնկոնգի, Ստամբուլի, Լոնդոնի, Մեխիկոյի, Ատլանտայի Coca-Cola-ի տարածաշրջանային խմբերի աշխատակիցները, ասվում է հոդվածում: Բացի այդ հաստատվում է, որ Coca-Cola խստացնում է բյուջեի կազմակերպումը եւ գլխավոր մենեջերներին հորդորում է լիմուզինները փոխարինելով տաքսիով: Ընկերությունը նաեւ հրաժարվել է Ուոլ-սթրիթի վերլուծաբանների համար իր Սուրբ ծննդյան երեկույթից: Թերթի փոխանցմամբ՝ Coca-Cola-ի այդ գործողություններն ուղղված են մինչեւ 2019թ. ծախսերը 3 մլրդ դոլարով կրճատելու ծրագրի իրականացմանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով՝ Coca-Cola-ի զուտ շահույթը կրճատվել է 14%-ով եւ կազմել 2,11 մլրդ դոլար: Հասույթը կազմում է 11,98 մլրդ դոլար: Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 12 մլրդ դոլար: Նաեւ հաղորդվում էր, որ Coca-Cola Գազայի հատվածում նոր գործարան է բացում: