Բավ է պառակտվել
18-03-2014 16:41

Ռուսաստանում, երեխայի ծննդյան արարողության ժամանակ կրակել են հայերի վրա

Հայկական 50 հոգանոց խնջույքը վերածվել է ծեծկռտուքի: Եկատերինբուրգի «Վանյայի մոտ» սրճարանում հայերը նշել են երեխայի ծննդյան օրը երբ վեճ է ծագել նրանց եւ սրճարանի երկու այցելուների միջեւ: Հարեւան խցիկում նստած երիտասարդները սկսել են վիճել ուրախացողների հետ, նրանք նաեւ թվով հավասարվելու համար ընկերների են օգնության կանչել: Նրանց են միացել 10-15 հոգի: Օգնության հասած ընկերները միանգամից սկսել են կրակել: Սրճարանում այդ պահին մոտ 15 երեխա է եղել, բարեբախտաբար նրանցից ոչ ոք չի տուժել: Վիրավորվել են տղամարդկանցից մի քանիսը, շտապօգնության հինք մեքենա է ժամանել դեպքի վայր, բոլոր յոթ տուժածները, սակայն, ինքնուրույն են հասել հիվանդանոց: Սրճարանի հաճախորդների միջեւ վեճը ծագել էր երեխայի պատճառով: Ծնունդը նշող երեխաներից մեկը պատահաբար մտել էր հարբած երիտասարդների խցիկ: Վերջիններս բռնելով երեխայի ձեռքից՝ տարել էին ծնողների մոտ, ինչը դուր չի եկել երեխայի մորը, նա սկսել է սրտնեղել: Այդ պատճառով էլ տղամարդկանց միջեւ վեճ էր բռնկվել: Ըստ ոստիկանության աշխատակցի, հայերը թվով գերազանցել են ռուսներին ու սկսել են անգամ ոտքով հարվածել, ի պատասխան դրան, ռուս երիտասարդները կրակ են բաց թողե: Իսկ ահա ականատեսները միաժամանակ պնդում են, որ վեճը տեղի է ունեցել ազգային հողի վրա:

Կատարվածից հետո՝ ոստիկանություն հարցաքննության են բերվել կռվի 10 մասնակից: Բոլորն էլ գրավոր հայտնել են, որ ոչ ոքից բողոք չունեն: Տուժածներից ոչ ոք ոստիկանություն հայտ չի ներկայացրել: Այժմ իրավապահները պարզում են կատարվածի բոլոր մանրամասները: