Բավ է պառակտվել
08-02-2014 11:25

Հայկական ու վրացական խոհանոցը Սոչիում

 CNN-ն անրադարձել է Սոչիի Օլիմպիական խաղերին, քաղաքին ու առհասարակ խոհանոցին ու տեսարժան վայրերին: Ըստ վերլուծության, Սոչին Ռուսաստանի ամենատաք քաղաքներից է, ի դեպ, Օլիմպիական խաղերի անցկացման համար անսովոր վայր է: Սակայն քաղաքը տեսարժան է նաև նրանով, որ այստեղ են սիրում հանգստանալ օլիգարխները, այդ թվում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
՛՛Սոչիում են պատրաստել Ռուսաստանի առաջին տիեզերական կապիկներին: Այն տիեզերական մրցավազքի խորհրդանիշն է 1960-ական թթ-ից. կապիկը, որը լիովին նման էր տիեզերագնացի, թռչում է տիեզերք՛՛,-նշվում է անրադարձում:
Ըստ մեկնաբանության, Ռուսաստանում կենացներ ասելու կանոնները բարդ են, բայց միջոցը մեկն է՝ օղին, որտ մշտապես կա: Սոչիում օղուն փոխարինում է նաև վրացական ճաճան: Ըստ վրացիների, այս խմիչքն օժտված է բուժիչ հատկություններով:
Իսկ ահա խոհանոցը կարող է և՛ հայկական, և՛ վրացական լինել: Հաշվի առնելով այն, որ հայերը քաղաքի բնակչության 20 տոկոսն են կազմում, ինչպես և մոտ լինելը Վրաստանին, Սոչին թթվասերից ու սամիթից բացի ընդարձակ խոհանոց է առաջարկում, նշվում է անրադարձում: