Բավ է պառակտվել
25-02-2014 10:13

«Բերկուտցիները» ծնկի են իջել ժողովրդի առաջ

Երեկ երեկոյան, Ուկրաինայի Լվով քաղաքի «Բերկուտի» մարտիկները Տարաս Շևչենկոյի հուշարձանի մոտ գտնվողն հրապարակում ծնկի են իջել լվովցիների առջև: Արդյունքում հրապարակում հավաքվածները բացականչել են «ամոթ» և ուժայինների վրա տարբեր առարկաներ են նետել: Հավաքվածներին զսպելու համար բեկը շրջափակել են ինքնապաշտպանության ակտիվիստները: Նրանց հանգստացրել են նաև բեմում գտնվող հոգևորականը: «Բերկուտցիներից» մեկը խոսք է խնդրել և ասել, որ «Բերկուտը» միշտ կլինի ժողովրդի կողմից, նաև վստահեցրել, որ Լվովի ուժայինները չեն մասնակցել Կիևում ռազմական գործողություններին: Ի հիշատակ՝ Մայդանի զոհերի «բերկուտցիները» բեմում ծնկի են իջել: Հիշեցնենք, որ ուժայինների եւ ցուցարարների բախման հետևանքով, վերջին տվյալներով զոհվել է 82 մարդ: Իսկ Ուկրաինայի ՆԳՆ Լվովի մարզային գլխավոր վարչության տվյալներով՝ «Բերկուտի» 130 մարտիկներգտնվել են Կիևում: