Բավ է պառակտվել
11-07-2015 08:02

Հունաստանի խորհրդարանը լիազորել է վարչապետին համաձայնագիր կնքել վարկատուների հետ

Հունաստանի խորհրդարանը լիազորել է երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին ու հունական պատվիրակությանը համաձայնագիր կնքել վարկատուների հետ` այն պայմանների հիման վրա, որոնք կառավարությունը գիշերն ուղղել է վարկատուներին: Ցիպրասը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին` նման ճգնաժամային իրավիճակում ցուցաբերած աջակցության համար: Խորհրդարանը նման լիազորություն է տվել վարչապետին` երկիրը ֆինանսա-տնտեսական անկումից փրկելու համար. երկրում արդեն 2 շաբաթ փակ են բանկերն ու լուրջ խնդիրներ կան կանխիկ գումարի հետ: Բանակցությունների ավարտից հետո համաձայնագրի վերջնական տեքստը կուղարկվի խորհրդարան, որպեսզի պատգամավորներն ընդունեն այն, և փաստաթուղթը ստանա օրենքի ուժ: Հունաստանի կառավարությունը վստահ է, որ երկրի խորհրդարանը կաջակցի վարկատուների հետ համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ բարեփոխումների ծրագրի ընդունմանը: