Բավ է պառակտվել
19-01-2014 18:46

Չորս նոր ճամբար՝ ահաբեկիչներ վերապատրաստելու համար

 ИТАР-ТАСС-ը գրում է, որ «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումը Լիբիայի արևելյան Դերնա քաղաքում առնվազն՝ 4 նոր ճամբար է հիմնել ահաբեկիչներ վերապատրաստելու համար:

Հղում կատարելով Աֆրիկայի երկրներից մեկի հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակցին` պարբերականը նշում է, որ Դերնա քաղաքի արվարձաններում տեղակայված են նաև երկու խոշոր զինապահոցներ:

Լիբիայում տեղակայված ճամբարներում վերապատրաստում են անցնում զինյալներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ալժիրից, Աֆղանստանից, Լիբիայից, Մալիից, Մարոկոյից, Պակիստանից, Սոմալիից, Թունիսից: