Բավ է պառակտվել
28-04-2015 09:56

Նեպալում երկրաշարժի զոհվածների թիվը հասել է 4264-ի

Նեպալում շաբաթ օրը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3218-ի: Այս մասին տեղեկացնում է  տեղի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի տեղեկատվությունը։ Հիշեցնենք, շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 10.11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06.11-ին) գրանցվել էր 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Նեպալի տարածքում` մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևելք: Բնական աղետի հետևանքով առավել շատ տուժել է մայրաքաղաք Կատմանդուն, մասնավորապես քաղաքի պատմական կենտրոնը։ Փլուզված շինությունների շարքում է 1832 թ-ին կառուցված 62 մետր բարձրությամբ Դհարահա դիտաշտարակը, որն ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։