Բավ է պառակտվել
11-05-2015 08:28

Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը կազմել է 8 մարդ

Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը կազմել է 8 մարդ: Ըստ վերջին տվյալների՝ աղետի զոհ է դարձել 8019 մարդ: Բացի այդ վիրավորվել է 17 հազ. 866 մարդ, իսկ 366 մարդ համարվում է անհայտ կորած: Ըստ վերջին գնահատականների՝ երկրաշարժի հետևանքով երկրում փլուզվել կամ վնասվել է շենքերի ավելի քան 10 տոկոսը: Հիշեցնենք, որ առավոտյան ապրիլի 25-ին Նեպալում տեղի է ունեցել 7,9 մագնիտուդ երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվում էր երկրի մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ հեռավորության վրա՝ հյուսիս-արևմտյան ուղղությամբ: Երկրի իշխանությունները անվանել են այդ երկրաշարժը 1934 թվականից ի վեր ամենաքայքայիչ աղետը: