Բավ է պառակտվել
29-04-2015 09:39

Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 հազարի

Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 հազարի: ՆԳՆ-ին կից արտակարգ պատահարների հետևանքների հեռացման ազգային վարչության տվյալներով, ներկայումս զոհված է համարվում 5 հազ. 57 մարդ: Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին, երկրի վարապետ Սուշիլ Կոյրալան ենթադրել է, որի երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել 10 հազարի: Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը օգնություն ցուցաբերել տուժածներին (ավելի քան 7 հազ. մարդ ): Վարչապետի խոսքով՝ առաջին հերթին մարդիկ վրանների և դեղորայքի կարիք են զգում: Ֆինանսների նախարար Րամ Ս. Մախաթայի գնահատմամբ՝ երկրաշարժից հետո երկրի վերականգնման համար անհրաժեշտ է $10 մլրդ.: