Բավ է պառակտվել
13-03-2015 09:39

Կազանում հրդեհի զոհերի թիվը կազմում է 11 մարդ

Կազանում «Ադմիրալ» առևտրի կենտրոնի փլատակները զննող փրկարարները հայտնաբերել են ևս մեկ զոհվածի դի: Այսպիսով հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 11-ի: Այդ մասին հայտնեց ՌԴ տարածքային ԱԻՆ-ի պետ Իգոր Պանշինը: Պանշինը նշեց, որ ութ զոհերի անձերը արդեն հաստատվել են: «Ադմիրալ» առևտրի կենտրոնում հրդեհը տեղի է ունեցել մարտի 11-ի ցերեկը: Փրկարարների խոսքով՝ անվտանգության աշխատակիցը նույն րոպեին հրշեջներին կանչ չի տվել և փորձել է հրդեհը ինքնուրույն մարել: Արդյունքում հրդեհը անցել է դեպի առևտրի կենտրոնի ընդհանուր շենքը: Մեկ ու կես ժամի ընթացքում հրդեհման տարածքը կազմել է չորս հազար քառակուսի մետր, տեղի է ունեցել կառույցների մասնակի փլուզում: Ըստ վերջին տվյալների՝ վնասվածքներ է ստացել շուրջ 30 մարդ, իսկ ԱԻՆ-ի աշխատակիցնրից մեկը համարվում է անհայտ կորած: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհման պատճառն է հանդիսացել ընդհանուր շենքում էլեկտրալարերի անսարք վիճակը: Տվյալ շենքում սրճարան է գտնվել: Մարտի 12-ին Կազանումարտակարգ իրավիճակ է հայտաարվել հրդեհի հետևանքները ոչնչացնելու կապակցությամբ: Այդ գործով ձերբակալվել է «Ադմիրալի» վարձակալ Հուսեյն Հահրամանովը: Դատախազության կարծիով՝ նա պատշաճ կերպով չի կազմակերպել առևտրի կենտրոնից անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից մարդկանց էվակուացման աշխատանքը: