Բավ է պառակտվել
26-05-2015 09:26

Հնդկաստանում անոմալ շոգերից մահացածների թիվը գերազանցել է 800-ը

Հնդկաստանում անոմալ շոգերի հետևանքով մեկ շաբաթում մահացել է առնվազն 800 մարդ։ Առավել լուրջ հետևանքներ են գրանցվել Տելանգանա և Անդհրա-Պրադեշ հարավային նահանգներում, որտեղ ջերմաստիճանը հասել է 47 աստիճանի։ Այնտեղ մահացել է 750 մարդ։ Շոգը ավելի քան 50 մարդու կյանք է խլել Ռաջաստան, Արևմտյան Բենգալիա և Օդիշա նահանգներում։ Անդհրա-Օրադեշ նահանգի կառավարությունը հայտարարել է օգնության շարժական կետերի բացման մասին, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ստանալ ջուր և կաթ։ Հնդկաստանի օդերևութաբանական դեպարտամենտում հայտնել են, որ երկուշաբթին դարձել է այս սեզոնի ամենաշոգ օրը նաև մայրաքաղաք Նյու Դելիում, որտեղ սնդիկի սյունը հասել է 46.4 աստիճանի նշագծին։