Բավ է պառակտվել
12-09-2016 15:03

Վանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 19-ի

Վանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածների թիվն աճել է՝ հասնելով 19-ի: Այս մասին հայտնել է Վանից ընտրված՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Բեշիր Աթալայը:

«Վերջին տեղեկություններով՝ 19 մարդ է վիրավորվել, որոնցից երկուսը ոստիկան են: Մի քանիսի վիճակը ծանր է: Պայթել է ականապատված մեքենա, դա միանգամայն ստույգ է»,- ասել է Աթալայը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նահանգապետարանի շենքից 200 մետր հեռավորությամբ հզոր պայթյուն է որոտացել: Պայթյունի կենտրոնից ոչ հեռու է գտնվում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության տեղական բաժանմունքի շենքը: Պայթյունի հետեւանքով վնասվել են կից գտնվող տները. կոտրվել են պատուհանների ապակիները:

Վանում ակտիվ գործունեություն է ծավալում Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը: