Բավ է պառակտվել
24-03-2016 11:17

Բելգիայում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 300­-ի

Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել է շուրջ 300 հոգի, որոնցից 150­ը դեռևս գտնվում են
հիվանդանոցում: Այդ մասի հայտնել է Բելգիայի առողջապահության նախարարությունը: «Ըստ վերջին նախնական տվյալների՝ զոհվել է 31 մարդ, վիրավորվել է շուրջ 300 հոգի, նրանցից 150­ը մնում են հիվանդանոցներում, այդ թվում՝ 61­ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում»,­ - նշել է առողջապահության նախարարությունը: Տուժածները հոսպիտալացված են Բելգիայի ինը մարզերի հիվանդանոցներում եւ զինվորական հոսպիտալներում, այսինքն՝ ամբողջ երկրի տարածքում: