Բավ է պառակտվել
14-04-2015 10:49

Twitter-ում Հռոմի պապի հետևորդների թիվը գերազանցել է 20 մլն-ը

Հռոմի պապի հետևորդների թիվը Twitter @Pontifex միկրոբլոգում գերազանցել է 20 միլիոնը: Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու ղեկավարի միկրոբլոգը 9 լեզուներով է՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, իտալերեն, լատիներեն, գերմաներեն, լեհերեն, պորտուգալերեն ու ֆրանսերեն: Ավելի շատ հետևորդներ ունի իսպանալեզու տարբերակը (ավելի քան 8.5 մլն), ժողովրդականությամբ երկրորդ տեղում է անգլալեզու տարբերակը (5.8 մլն), եռյակը եզրափակում է իտալերենով ռեսուրսը (2.7 մլն): Ավելի քիչ հետևորդներ ունի միկրոբլոգի արաբերեն տարբերակը (196 հազար): Twitter-ում Հռոմի պապի օգտահաշիվը գործարկվել է Վատիկանում ավելի քան 2 տարի առաջ։ Դրանում առաջին գրառումը կատարել է Ֆրանցիսկոս պապի նախորդ Բենեդիկտոս 16-րդը՝ 2012թ. դեկտեմբերի 12-ին: